Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» մեկնեց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ։ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կհյուրընկալվի «Ցրվենա Զվեզդային»։
Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 3-ին Բելգրադի «Ռայկո Միտիչ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։
Պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 9-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին:
Հիշեցնենք, որ որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Լյուքսեմբուրգում 4։1 հաշվով հաղթել էր «Ֆ91 Դյուդելանժին» և առաջին անգամ դուրս եկել Չեմպիոնների լիգայի երրորդ փուլ: