Գեղարքունիքի մարզում օգոստոսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 22-ամյա Արտյոմ Պ․-ի վարած Mercedes մակնիշի և 20-ամյա Արտյոմ Մ.-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 58-ամյա Ջեմմա Մախմուրյանը տեղում մահացել է։ Իսկ Mitsubishi-ի վարորդ Արտյոմ Մ․-ն, նրա ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Թելլի Ս․-ն, 46-ամյա Արմենուհի Մ․-ն, Mercedes-ի վարորդ Արտյոմ Պ․-ն և նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Արթուր Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Մարտունու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։