Լրագրող Արթուր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անհանգիստ հանգիստ կամ հանգիստ, որ կազմակերպում է Maratuk Tours & Travel-ը
Տուրիստական սեզոն է, և շատերն են մեկնում հանգստի։ Ասում եմ, որ ծանոթ-անծանոթներից ոչ մեկը գործ չունենա «Մարաթուկ» ընկերության հետ։
Տալիս ես պատկառելի գումար հանգիստդ կազմակերպելու համար ու տված պահից մինչև վերադարձդ բախվում ես լուրջ խնդիրների մի ամբողջ շարքի։
Վիզաների կենտրոն մտնելուց հաշված րոպեներ առաջ պարզվում է, որ ավիատոմսի ու հյուրանոցի վաուչերի վրա քո ազգանվան փոխարեն այլ ազգանուն է գրված, որը կարող էր մերժվելու պատճառ դառնալ։
Օդանավակայանում թռիչքից անմիջապես առաջ պարզվում է, որ 5-հոգանոց ընտանիքի անդամներից մեկի անունն ընդհանրապես չկա, մյուսի սխալ ազգանունը չի ուղղվել։
Տնօրենի հետ խոսելուց, զգուշացնելուց հետո, որ հարցը կարգավորվի, նույն խնդրի առջև կանգնում ենք նաև վերադառնալիս. Հերակլիոնի օդանավակայանի աշխատակցուհին պարզաբանում է, որ մեկի անունով ավիատոմսի ռեզերվ չկա, և խնդիրը տեխնիկական չէ, կապված է տուրիստականի հետ։
Եվ այսպես բազմաթիվ խնդիրներ, որոնցից մի քանիսին միայն անդրադարձա։
Եթե չեք ուզում գործ ունենալ անպատասխանատու, ոչ պրոֆեսիոնալ աշխատակցի հետ և ձեր ամառային հանգիստն անհանգստությամբ ու տագնապով լցնել, ուղղակի մի՛ դիմեք այդ ընկերությանը»։