Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Բելգրադում պատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանը սերբական «Ցրվենա Զվեզդայի» դեմ։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը վերջին մարզումն է անցկացրել հանդիպումից առաջ։
«Ցրվենա Զվեզդա» - «Փյունիկ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 3-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։
Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» արգելքը հաղթահարելու դեպքում, «Փյունիկը» փլեյ-օֆֆ փուլում կհանդիպի «Մաքաբի Հայֆա» (Իսրայել) - «Ապոլոն Լիմասոլ» (Կիպրոս) զույգի հաղթողի հետ։
Որակավորման երրորդ փուլից դուրս մնացած թիմերը պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆում։