«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժումն այժմ հավաքվել է Սարյանում գտնվող «ՀայՓոստ»-ի բաժանմունքի մոտ:
Լրագրողների հետ զրույցում նրանք նշել են, որ պատրաստվում են նամակներ փոխանցել Քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Մշակույթի նախարար Հասիկ Պղոսյանին, Անշարժ գուքի կադաստրի պետ Երվանդ Զախարյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և Ոստիկաությասն պետ Վլադիմիր Գասպարյանին:
«Նպատակն այն է, որ իրենք հետագայում չասեն, որ տեղեկացված չեն եղել այդ գործընթացից, որ կրկնակի տուգանքից հետո դեռևս շարունակվում է շինարարությունը և նաև, թե ինչու՞ մինչև հիմա պատասխանատվության չեն ենթարկվել ապօրինի շինարարության ղեկավարները», - նշեցին նրանք:
YerevanNews.am-ի թղթակիցը հայտնում է, որ պատրաստվում են նամակներն ուղարկել վերոնշյալ մարդկանց: