Ցանկացած ծրագրի դեպքում կարեւոր խնդիր է, որ պոտենցիալ շահառուն իմանա այդ ծրագրի մասին, մենք այս խնդիրը չենք լուծել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 4-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչպետ Նիկոլ Փաշինյանը

«Մենք էլի գնում ենք գյուղերով, տնրով, մարդկանց ասում ենք՝ տեղյա՞կ եք սենց բանից, մարդիկ չեն լսել նույնիսկ: Մեզ թվում է, որ եկանք, կառավարության նիստում եկանք, ասեցինք, ներկայացրեցինք, մարդիկ գիտեն: Այդպես չի: Մեր խնդիրն է նախ տեղեկացնել մարդկանց, հետո մոնիտորինգ անել, հասկանալ՝ ծրագիրը ոնց է աշխատում: Որովհետեւ կարող է մի ստորակետի պատճառով պետական կառավարման համակարգը մարդկանց 3 ամիս շենքից շենք է ուղարկում: Չի կատարվում իմ հանձնարարությունը: Թող հեռուստատեսություններով երբ նշվում է, թե որ նախարարը կերել է մյուս նախարարին, դրա արանքներում էլ լինի այս ծրագրերի մասին»,-ասաց Փաշինյանը:


Էմոկոնիկայի նախարարը նշեց, որ իրենք PR արշավների համար որոշակի բյուջե են հատկացրել, հիմա այդ արշավների մրցույթներն է տեղի ունենում. «Հուսով ենք, շատ կարճ ժամանակ անց կկարողանանք PR արշավների միջոցով մեր ծրագրերը հասցնել պոտենցիալ շահառուներին»,-ասաց նա: