ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդ անդամների հետ քննարկել է ԼՂ-ում իրավիճակի սրումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա նշել է, որ ընդգծվել է եռակողմ պայմանագրի բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը։


Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Կրեմլի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը եւ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։