Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուշադիր հետեւում է իրավիճակի զարգացմանը Հարավային Կովկասում։

Ինչպես տեղեկացրել է Ելիսեյան պալատը, Մակրոնը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է վերջին սրացումը։


Նա անհանգստություն է հայտնել լուրջ միջադեպերի առիթով, որոնք տեղի են ունեցել վերջին օրերին, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի շրջանում։ Նա կոչ է արել անել ամեն բան՝ խուսափելու համար սրացումից եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Նա ընդգծել է 2020թ. նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման կարեւորությունը։

Ֆրանսիան սերտ կապ է պահպանում կողմերի եւ գործընկերների հետ՝ շարունակելով աջակցել եւ իր ավանդը ներդնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությանը եւ տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված ջանքերում։