Սեպտեմբերի 10-ին, ժամը 11.38-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսեի փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Ս. Մ.-ին պատկանող բնակարանի դուռը:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 10.45-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Վ. Պ.-ին պատկանող բնակարանի դուռը:


