Ինչպես հայտնի է, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ: Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին ասված է.
«Պետքարտուղար Բլինքենը վստահեցրել է վարչապետ Փաշինյանին, որ Միացյալ Նահանգները ուշադիր հետևում է իրավիճակին Լեռնային Ղարաբաղում։ Նա կոչ է արել ուղիղ երկխոսություն սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը:
ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել նաև Ադրբեջանի նախագահի հետ պետքարտուղարի ունեցած հեռախոսազրույցից, ուր մասնավորապես ասված է. «Պետքարտուղար Բլինքենը կոչ է արել նվազեցնել լարվածությունը և ուղիղ երկխոսություն սկսել Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող հարցերը»: