QS համաշխարհային համալսարանական վարկանիշային աղյուսակը հրապարակվում է Quacquarelly Symonds կազմակերպության կողմից,որը ապահովում է համընդհանուր և մասնագիտական գնահատում:
QS վարկանիշային աղյուսակը համալսարանները գնահատում է վեց սկզբունքների հիման վրա ակադեմիական միջավայրում հեղինակություն, շրջանավարտների և գործատուների հարաբերակցություն, համալսարանի դասախոսների հրապարակումների մեջբերումներ, դասախոսների և ուսանողների թվի հարաբերակցություն, համալսարանում օտարազգի ուսանողների և դասախոսների առկայություն:
Հիշեցնենք, որ QS առաջին վարկանիշային աղյուսակը հրապարակվել է 2004 թվականին Times պարբերականում: 2010 թվականից վարկանիշային աղյուսակները սկսեցին հրապարակվել այլ պարբերականներում:
Վարկանիշային աղյուսակում առաջին տասնյակում գլխավորապես ամերիկայն և բրիտանական համալսարաններն են և ունի հետևյալ տեսքը.

1. Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան(ԱՄՆ)

2. Հարվարդի համալսարան(ԱՄՆ)

3.Քեմբրիջի համալսարան(Մեծ Բրիտանիա)

4. Լոնդոնի համալսարանական քոլեջ(Մեծ Բրիտանիա)

5. Լոնդոնի թագավորական քոլեջ(Մեծ Բրիտանիա)

6. Օքսֆորդի համալսարան(Մեծ Բրիտանիա)

7. Ստանֆորդի համալսարան(ԱՄՆ)

8. Յելի համալսրան(ԱՄՆ)

9. Չիկագոյի համալսարան(ԱՄՆ)

10. Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Փրինսթոնի համալսարան