Ֆրանսիայի Շատոռու քաղաքում անցկացված գնդակային հրաձգության աշխարհի առաջնությանը մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Վազող թիրախ (10 մետր) մրցաձևում երիտասարդներից Գոռ Խաչատրյանը դարձել է ոսկե մեդալակիր, Գոհար Հարությունյանը բավարարվել է երրորդ տեղով, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:


Երրորդն էին նաև մեծահասակների պայքարի մասնակիցներ Լիլիթ Մկրտչյանը և Արուսյակ Գրիգորյանը: