Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Էրդողանը եւ Ջո Բայդենը կարող են հանդիպել սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, գրում է Sabah-ը՝ վկայակոչելով աղբյուրները։

«Թուրքիայի համար ԱՄՆ-ից F-16-ներ գնելու վերաբերյալ բանակցությունները վաղուց են ընթանում։ Հարցը սեղանին դրված կլինի հաջորդ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հնարավոր հանդիպման ժամանակ։


Թուրքիան նախատեսում է ԱՄՆ-ից գնել 40 F-16 կործանիչ եւ արդիականացնել եւս 80-ը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է, որ ակնկալում է ստանալ Կոնգրեսի հավանությունը Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու համար»,-հայտնել են աղբյուրները։