Համացանցում է հայտնվել այն քաղաքացու մասին պատմող տեսանյութը, ով առավոտյան ընտրատեղամասում կերել էր իր քվեաթերթիկը: Քաղաքացին մինչ քվեաթերթիկի ուտելը բղավում էր. «Ոչ հանցավոր ռեժիմին, ազատություն քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին»:
Տեսանյութում քաղաքացին նշեց, որ թուղթն ուներ այն նույն համը, ինչ կա այսօր Հայաստանի դառն իրականությունում:Այն հարցին, թե ինչպե՞ս է վերջինս պատրաստվում մարսել քվեաթերթիկը, քաղաքացին պատասխանեց. «Ինչպես օրգանիզմը չի մարսում ցելյուլյոդան, այնպես էլ իշխանությունները չեն մարսի այս հանցագործ, խայտառակ հակաօրինական ընտրությունները»: Ստորև ներկայացնում ենք տեսանյութը: