ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:
«Խոր ցավ ու կսկիծ եմ ապրում մեր ժողովրդին պատուհասած աղետի՝ Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Ցավակցության ու վշտակցության խոսքերս եմ հղում զոհերի ընտանիքներին եւ հարազատներին։
Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին։
Ուժ, կորով ու համբերություն բոլորիս»,- ասված է ցավակցական ուղերձում: