Դերասանուհի Անջելինա Ջոլիին կարելի է դաջվածքներով ամենաառատ հոլիվուդյան աստղերից մեկը համարել: Համաձայն որոշ պարբերականների հաղորդման նրա մարմնի վրա հաշվում է շուրջ 17 նկար և գրություն: Վերջերս նրա հսկայական հավաքածուն ավելացել է ևս մեկով:
Պապարացիները կարողացել են լուսանկարել Ջոլիին՝ հագած սև մարզաշապիկ, 700 դոլար արժողությամբ Saint Laurent տաբատ և ակնոցներով, Սիդնեյում զբոսանքի ժամանակ, որտեղ նա նկարահանում է իր նոր ֆիլմը: Դերասանուհու աջ ձեռքի վրա երևում է նոր գրություն կատարված արաբերենով և տեղադրված մեկ այլ արաբական դաջվածքի առջև, որը նշանակում է «վճռականություն»:
Հայտնի է, որ Անջելինան դաջվածքներ է անում կամ հեռացնում դրանք իր կյանքի նշանակալից դեպքերի հետ կապված: Այսպես նրա մարմնի վրա կա Թենեսի Ուիլյամսի մեջբերումներից մեկը ի հիշատակ իր հանգուցյալ մոր՝ Մերշելին Բերտրանի, ինչպես նաև իր երեխաների ծննդավայրերի աշխարհագրական կոորդինատները: Բրիտանական MailOnline պարբերականը ենթադրում է, որ նոր դաջվածքը դերասանուհին կատարել է կրծքագեղձի վիրահատությունից հետո: