Շանհայը, Մոսկվան եւ Թեհրանը ճանաչվել են ազոտի երկօքսիդով (NO2) օդի աղտոտվածության ամենաբարձր մակարդակ ունեցող քաղաքներն աշխարհում։ Այս եզրակացությանն են եկել Health Effects Institute ամերիկյան ոչ առեւտրային կազմակերպությունը եւ Առողջապահության չափանիշների եւ գնահատման ինստիտուտի հետազոտական ինստիտուտը՝ The State of Global Air-ի համար զեկույցում:
Այս ցուցանիշով չորրորդ տեղը զբաղեցրել է ռուսական մեկ այլ քաղաք՝ Սանկտ Պետերբուրգը։ Տասնյակում են նաեւ չինական Պեկինը, եգիպտական Կահիրեն, թուրքմենական Աշխաբադը, բելառուսական Մինսկը, թուրքական Ստամբուլը եւ վիետնամական Հո Չի Մին քաղաքը։
Գիտնականները նշել են, որ, ի տարբերություն մթնոլորտում PM2.5 մանր մասնիկների՝ NO2-ի արտանետումների խնդիրը քիչ է ուսումնասիրված, ինչը պայմանավորված է գազը հայտնաբերելու ունակ ցամաքային մոնիթորինգի կայանների բացակայությամբ:
Հետազոտողների կարծիքով՝ ազոտի երկօքսիդն այնքան էլ վտանգավոր չէ կյանքի համար, որքան PM2.5-ը: Այնուամենայնիվ, այն կարող է հրահրել տարբեր շնչառական հիվանդություններ, այդ թվում՝ երեխաների մոտ ասթմայի զարգացում։