«Չեմ կարծում, որ ընտրությունները կարող են փոխել Հայաստանում տիրող իրավիճակը կամ ազդեցություն ունենալ միջքաղաքական իրավիճակի վրա, որից Երևանը կառչում է: Հավանական է, որ ամեն ինչ նույնը կմնա»,- ասել է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Վլասովը: Գրում է Vesti.az ադրբեջանական կայքը:
«Դժվար ինչ-որ բան փոխվի Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման գործում: Սակայն այստեղ միջորդների գործոնն էլ կա: Միայն մնում է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները փորձեն ավելի ակտիվ գործունեություն ծավալել այդ ուղղությամբ»,- նշել է քաղաքագետը:
Նա չի հերքում նաև այն հանգամանքը, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման դեպքում, կառավարությունը ծանր դրության մեջ կհայտնվի: