Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հաստատել է բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյի տրանսֆերն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»։ Արքայական ակումբը շնորհակալություն է հայտնել է 30-ամյա ֆուտբոլիստին եւ մաղթել հաջողություն նոր ակումբում։

«Մադրիդի «Ռեալը» միշտ եղել է եւ կլինի հարազատ տուն Կազեմիրոյի համար։ Կյանքի այս նոր փուլում Կազեմիրոյին եւ նրա ընտանիքին մաղթում ենք հաջողություն»,- նշվում է «Ռեալի» հայտարարությունում։


2013-ին 20 տարեկանում «Ռեալին» միացած Կազեմիրոն ակումբի հետ դարձել է Իսպանիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն, Իսպանիայի ու Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, մեկ անգամ էլ դարձել է Իսպանիայի գավաթակիր։

Օգոստոսի 22-ին «Ռեալը» նախագահ Ֆլորենտինո Պերեսի մասնակցությամբ Կազեմիրոյի համար կկազմակերպի հրաժեշտի հատուկ միջոցառում, որից հետո ֆուտբոլիստն ասուլիսում կպատասխանի լրագրողների հարցերին։