Մադրիդի «Ռեալից» հեռացող 30-ամյա բրազիլացի հենակետային կիսապաշտպան Կազեմիրոն հաջողությամբ բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդի» համար, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։ Կազեմիրոն սպասում է Մեծ Բրիտանիայի աշխատանքային վիզա ստանալուն, ինչից հետո պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ։
Սպասվում է, որ նա այս շաբաթ կսկսի մարզվել հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմում։
Արքայական ակումբը Կազեմիրոյի տրանսֆերից կստանա 70 միլիոն եվրո։
2013-ին 20 տարեկանում «Ռեալին» միացած Կազեմիրոն ակումբի հետ դարձել է Իսպանիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն, Իսպանիայի ու Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, մեկ անգամ էլ դարձել է Իսպանիայի գավաթակիր։