Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Լիլին»։ Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմն առավելության հասավ 7:1 հաշվով։
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Դուբլ ձեւակերպեց բրազիլացի հարձակվող Նեյմարը։ Աչքի ընկան նաեւ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին։ Մբապեն առաջին գոլը խփեց արդեն 8-րդ վայրկյանին Մեսիի փոխանցումից հետո՝ կրկնելով Ֆրանսիայի առաջնությունների ամենարագ գոլի ռեկորդը։ Դա ամենաարագ գոլն է ՊՍԺ-ի պատմության մեջ։
Կրիստոֆ Գալտիեի ղեկավարությամբ «Լիլը» 2021-ին նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը։
ՊՍԺ-ն 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2-ական միավոր առաջ է «Մարսելից» ու «Լանսից»։ «Լիլը» 10-րդն է՝ 4 միավոր։
Ֆրանսիայի առաջնություն, երրորդ տուր
«Լիլ» - ՊՍԺ՝ 1:7 (տեսանյութ)
Ժոնատան Բամբա, 54 - Կիլիան Մբապե, 1, 66, 87, Լիոնել Մեսի, 28, Աշրաֆ Հակիմի, 39, Նեյմար, 44, 52