Օգոստոսի 22-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Իջեւանի բաժին Վազաշեն բնակավայրի վարչական ղեկավարից ահազանգ է ստացվել, որ Վազաշենի սկզբնամասում հայտնաբերվել է նույն գյուղի 23-ամյա բնակիչ Սեւադա Ղազարյանի այրված դիակը:
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում հայտնաբերել է երիտասարդի մոխրացած դիակը:
NEWS.am-ը Ոստիկանությունից տեղեկանում է, որ Ոստիկանության Իջեւանի բաժնի, ՔՈԳՎ եւ Տավուշի մարզային վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 23-ին, ժամը 08.30-ին, Իջեւանի բաժին են բերել Այգեհովիտ բնակավայրի 32-ամյա բնակչին: Նա խոստովանել է, որ օգոստոսի 21-ին, ժամը 21.45-ի սահմաններում, գումարային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դանակահարել եւ սպանել է 23-ամյա երիտասարդին:
32-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:Օգոստոսի 22-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Իջեւանի բաժին Վազաշեն բնակավայրի վարչական ղեկավարից ահազանգ է ստացվել, որ Վազաշենի սկզբնամասում հայտնաբերվել է նույն գյուղի 23-ամյա բնակիչ Սեւադա Ղազարյանի այրված դիակը:
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում հայտնաբերել է երիտասարդի մոխրացած դիակը:
NEWS.am-ը Ոստիկանությունից տեղեկանում է, որ Ոստիկանության Իջեւանի բաժնի, ՔՈԳՎ եւ Տավուշի մարզային վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 23-ին, ժամը 08.30-ին, Իջեւանի բաժին են բերել Այգեհովիտ բնակավայրի 32-ամյա բնակչին: Նա խոստովանել է, որ օգոստոսի 21-ին, ժամը 21.45-ի սահմաններում, գումարային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դանակահարել եւ սպանել է 23-ամյա երիտասարդին:
32-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: