Ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսն իր OntheJLo կայքում ցուցադրել է այն զգեստները, որոնք կրել է Բեն Աֆլեքի հետ իր հարսանեկան տոնակատարության ժամանակ։ Այդ մասին գրում է Spletnik-ը։
Երեք զգեստներն էլ Ralph Lauren-ի դիզայներները բացառապես նրա համար են ստեղծել։ Դրանցից մեկը՝ կարճ թեւերով, բաց մեջքով եւ երկար քողով սպիտակ զգեստն արդեն համացանցում երեւացել է Կալիֆորնիայի տոնակատարությունից պապարացիների նկարներում։
Հիշեցնենք, որ Աֆլեքն ու Լոպեսը հանդիպել են 2001 թվականին, հանդիպումից անմիջապես հետո դերասանը երգչուհուն ամուսնության առաջարկություն է արել, իսկ նրանց հարսանիքը պետք է կայանար 2003 թվականին, սակայն արարողության նախօրեին չեղարկվել է։
2021 թվականին նրանք վերսկսեցին իրենց հարաբերությունները։ Աստղերը գաղտնի հարսանիք են անցկացրել Լաս Վեգասում այս տարվա հուլիսին, ապա օգոստոսի 21-ին նրանք այդ առիթով տոնակատարություն են կազմակերպել դերասանի առանձնատանը Ռիսբորոյում (Ջորջիա):