«Պարենային գործարքի» շրջանակում ուրբաթ օրը ցորենով բեռնված չորս նավ դուրս է եկել ուկրաինական նավահանգիստներից, նշվել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

«Շարունակվում է ուկրաինական նավահանգիստներում ցորենի բեռնման աշխատանքը։ Այսօր առավոտվա վիճակով ուկրաինական նավահանգիստներից դուրս է եկել ցորենով բեռնված եւս չորս նավ։ Հինգ նավ, որոնք զննվել են, մեկնել են Ուկրաինա»,- նշվել է ռազմական գերատեսչությանն Թվիթերի հաղորդագրությունում։


Հուլիսի 22-ին Ստամբուլում տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրի ստորագրում ռուսական արտադրանքի արտահանման սահմանափակումները հանելու եւ Ռուսաստանին ուկրաինական ցորենի դուրսբերման հարցում աջակցելու մասին։ Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական ցորենի, պարենի եւ պարարտանյութերի դուրսբերում սեւծովյան երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։