Հնդկաստանի երեք նահանգներում վարակի նոր դեպքեր են գրանցվել, գրում է Express edition-ը եւ հայտնում, որ այն կոչվում է լոլիկի տենդ կամ լոլիկի գրիպ:

Առեղծվածային հիվանդության բռնկումներ են գրանցվել Կերալայում, Թամիլնադում եւ Օդիշա նահանգում բնակվող երեխամերի շրջանում: Հիվանդանում են ինը տարեկանից ցածր երեխաները, թեեւ վարակը սովորաբար տարածվում է հինգ տարեկանից ոչ մեծ երեխաների շրջանում:


Հիվանդության անվանումը բացատրվում է նրանով, որ վարակվելիս մարմնի վրա առաջանում են ցավոտ կարմիր բշտիկներ: Վարակը տարածվում է կեղտոտ մակերեսներին դիպչելու հետեւանքով։

«Հազվագյուտ վիրուսային վարակը էնդեմիկ է եւ կյանքին վտանգ չի ներկայացնում, սակայն COVID-19 համաճարակի սարսափելի փորձի հետեւանքով խորհուրդ է տրվում զգոն լինել՝ հետագա բռնկումները կանխելու նպատակով», - ասվում է Lancet-ի հոդվածում։

Բժիշկները ենթադրում են, որ «լոլիկի գրիպը» իրականում վիրուսային վարակ չէ, այլ չիկունգունյա եւ դենգե տենդի հետեւանք է, քանի որ բոլոր երեք հիվանդություններն էլ ունեն նմանատիպ ախտանիշներ։ Բացի այդ, մոծակների միջոցով չիկունգունյայի եւ դենգեի բռնկումները սովորաբար տեղի են ունենում Հնդկաստանում`անձրեւների սեզոնին:

Գիտնականների մեկ այլ խումբ կարծում է, որ վարակը կարող է լինել նաեւ ձեռքի վիրուսային հիվանդության նոր տեսակ, որը տարածված վարակիչ հիվանդություն է եւ հիմնականում ազդում է 1-ից 5 տարեկան երեխաների եւ իմունային անբավարարություն ունեցող մեծահասակների վրա: