Եվրախորհրդարանի շատ պատգամավորներ կոչ են արել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին գազ չգնել Հայաստանի ինքնիշխան տարածքը գրոհող Ադրբեջանից եւ միջոցներ ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք կարող թույլ տալ Գերմանիային չփակել ատոմակայանները, բայց միեւնույն ժամանակ գազ ներկրել Ադրբեջանից եւ կախված լինել մեկ այլ հանցավոր ռեժիմից։ Հուսով եմ, որ մենք բոլորս դեմ կլինենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ագրեսիային Հայաստանի դեմ»,-ասել է ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին։ «Հայաստանի բարեկամ ժողովրդին գազային շահերի անունից զերծ մնալը, ինչպես անում է ԵՄ-ն, դավաճանություն է»,-շեշտել է ֆրանսիացի մեկ այլ պատգամավոր Ջորդան Բարդելլան։
Բուլղարիայից պատգամավոր Անդրեյ Կովաչովն, իր հերթին, ԵՀ նախագահին կոչ է արել անել հնարավորը՝ մարդկանց սպանությունը դադարեցնելու համար։ «Եվրամիությունը պետք է միջնորդի դեր ստանձնի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,-ասել է նա։