Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը շաբաթ օրը նախազգուշացրել է «շատ վտանգավոր» թայֆունի մասին, որը շարժվում է դեպի հարավային Կյուսյու կղզի, եւ կոչ է արել տարհանել բնակիչներին, նախքան ուժեղ քամիները կհարվածեն տարածաշրջանին, փոխանցում է AFP-ն:

«Նանմադոլ» թայֆունը շաբաթ օրը 270 կիլոմետրի է ասել Մինամի Դաիտո հեռավոր կղզու մոտ՝ Օկինավայից 400 կիլոմետր դեպի արեւելք, հայտնել է օդերեւութաբանական գործակալությունը:


Ակնկալվում է, որ փոթորիկը կմոտենա Կյուսյուի հարավային Կագոսիմա պրեֆեկտուրային կամ կիրակի կհասնի ցամաք, իսկ հաջորդ օրը կշարժվի դեպի հյուսիս՝ նախքան Ճապոնիայի գլխավոր կղզի հասնելը։

«Աննախադեպ փոթորիկների, բարձր ալիքների եւ ռեկորդային տեղումների վտանգ կա»,- լրագրողներին ասել է Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալության կանխատեսումների բաժնի ղեկավար Ռյուտա Կուրորան։

Կուրորան ասել է, որ օդերեւութաբանական գործակալությունը, ոերեկոյան։ ամենայն հավանականությամբ, վտանգի ամենաբարձր մակարդակ կհայտարարի Կագոսիմայի համար:

«Քամին այնքան ուժեղ կլինի, որ որոշ տներ կարող են փլուզվել»,- ասել է նա՝ նախազգուշացնելով նաեւ ջրհեղեղների եւ սողանքների մասին։

Այժմ Ճապոնիայում թայֆունների սեզոն է, եւ Ճապոնիան տարեկան մոտ 20 նման փոթորիկի է ենթարկվում՝ հորդառատ անձրեւներով, որոնք սողանքներ եւ հեղեղումներ են առաջացնում։

Գիտնականներն ասում են, որ կլիմայի փոփոխությունը մեծացնում է փոթորիկների ուժգնությունը եւ ավելի հաճախակի և ինտենսիվ եղանակային իրադարձություններ է առաջացնում՝ շոգեր, երաշտներ եւ ջրհեղեղներ։