Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի Բելգիայի խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին սեպտեմբերի 14-ին կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2022 թվականի սեպտեմբերի 21-25-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Բելգիայի խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ ԴԵՄԵՍՄԵԿԵՐԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը: 2. Ազգային ժողովի պատգամավոր Արմեն ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը: 3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»,- ասվում է կարգադրությունում: