Ամերիկայում այսօր տեղի կունենան սգո արարողություններ նվիրված  սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 12-րդ տարելիցի հետ: Նյու Յորքում տեղի ժամով 08:46 դրանք կսկսվեն մեկ րոպե լռությամբ: Հեն այդ պահին 12 տարի առաջ համաշախրահային առևտրի կենտրոնի երկնաքերներից մեկին է բախվել ահաբեկիչների կողմից առևանգված ինքնաթիռը:

Ավանդության համաձայն սգո արարողությունները տեղի կունենան այն վայրում, որտեղ նախկինում կանգնած են եղել զույգ աշտարակները, իսկ այժմ գտնվում է հուշահամալիր: Այս մասին փոխանցում է Итар Тасс-ը: Ավանդության համաձայն զոհվածների հարազատները կկարդան ցուցակը, որտեղ թվարկվում է ահաբեկչության 2977 զոհի անուն, ինչպես նաև 1993 թվականին Համաշխարհային առևտրի կենտրոնի վրա հարձակման ժամանակ զոհված վեց մարդկանց անունը:

Ցուցակի ընթերցումը հինգ անգամ ընդհատվելու է լռության րոպեներով, որոնք կհիշեցնեն այդ օրը տեղի ունեցած դեպքերի զարգացումը. երկրորդ ինքնաթիռի բախումը հարավային աշտարակի հետ, երրորդ ինքնաթիռի բախումը Պենտագոնին, հարավային աշտարակի կործանումը, Փենսիլվանիա նահանգում ինքնաթիռի կործանումը և վերջապես հյուսիսային աշտարակի փուլ գալը:

Նխկինի պես այս անգամ ևս սգո արարողությունների ժամանակ ելույթ չեն ունենա քաղաքական գործիչներ և անգամ Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը:
Սգո արարողություններ տեղի կունենան նաև Փենիսլվանիա նահանգում Շենքսվիլ քաղաքի մոտ, որտեղ կործանվել էր ահաբեկիչների կողմից առևանգված ինքնաթիռներից մեկը: Ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված արարողություններ տեղի կունենան նաև Պենտագոնի շենքի մոտ, որտեղ մասնակցություն կունենա ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեգելը: