Մադրիդի «Ռեալի» 37-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մտադիր է շարունակել մրցելույթները Խորվաթիայի հավաքականում մինչեւ Եվրո-2024-ի ավարտը։ Այդ մասին հայտնել է Խորվաթիայի հավաքականի բժիշկ Զորան Բախտիյարովիչը, որն արդեն 30 տարի հավաքականի բժշկական շտաբում է։
«30 տարին մեծ ժամկետ է, իմ ծրագիրն էր հեռանալ Մոդրիչի եւ ավագ սերնդի հետ, սակայն Լուկան որոշել է մնալ հավաքականում մինչեւ Եվրո-2024-ի ավարտը։ Ինձ համար բարդ կլինի այդքան սպասելը։ Հավաքականի մարզիչի հետ պայմանավորվել եմ, որ Քաթարում մեդալներ նվաճելու դեպքում, մեկը կնվիրեն ինձ»,- Զորան Բախտիյարովիչի խոսքը մեջբերում է Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Բախտիյարովիչը Խորվաթիայի հավաքականում է 1992 թվականից։ Այժմ նա կգլխավորի ՈւԵՖԱ-ի բժշկական բաժինը։
Մոդրիչը 2006 թվականից է խաղում Խորվաթիայի հավաքականում՝ 152 խաղում խփելով 22 գոլ։