ՌԴ Պետդուման օրինագիծ է ընդունել, որը խստացնում է պատասխանատվությունը ռազմական հանցագործությունների համար՝ կամավոր գերի ընկնելու, դիակապտության եւ զինծառայության զինծառայության պարտականությունները խախտել ստիպելու։ Օրենքի նախագիծը հրապարակված է օրենսդրական գործունեության ապահովման համակարգի կայքում։

Մասնավորապես, կամավոր հանձնվելու համար (ՌԴ ՔՕ 352.1 հոդված) զինվորականները կպատժվեն երեքից տասը տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ դիակապտության եւ (ՌԴ ՔՕ 356.1 հոդված) եւ զինծառայության պարտականությունները խախտել ստիպելու (ՌԴ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդված) դեպքում՝ մինչեւ 15 տարի ազատազրկման։


Վերոնշյալ հանցագործությունների համար պատասխանատվության խստացումը պայմանավորված է նրանով, որ օրինագծում, որպես ծանրացուցիչ հանգամանք, նշվում են նաեւ զորահավաքի եւ ռազմական դրության ժամանակաշրջանները։

Թիվ 160006-8 օրինագիծը Պետդումայի պատգամավորներն ընդունել են միաձայն՝ երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ։ Դաշնային խորհրդում, սահմանադրական օրենսդրության եւ պետականաշինության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիշասի խոսքով, օրինագիծը կքննարկվի չորեքշաբթի՝ սեպտեմբերի 21-ին։