Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը և կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը բանավիճում էին ՀՀ Մաքսային Միությանը միանալու դրական և բացասական կողմերի շուրջ:

Ասուլիսի ընթացքում Հ. Մեսրոբյանը նշեց, որ ոչ-ոք չի տեսել Ասոցացման համաձայնագիրը, ինչին ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ ինքը տեսել է և այն 931 էջ է:
«Սա Մերիլին Մոնրո չի, որ տեսնեք կամ չտեսնեք», - նշեց Մեսրոբյանը, իսկ Վ. Այվազյանն էլ պատասխանեց. «Եթե ձեր տեսնել կամ չտեսնելւ սահմանափակվում է Մոնրոյով, ավելացնելու բան չկա», կառավարման փորձագետն էլ հավելեց, որ համաձայնագիրը միայն տեսնելով չի սահմանափակվում:

«Թող 931- էջանոց փաստաթուղթը տեսնենք, այն գոյություն չունի, թող դրված լինի սեղանին», - հակադարձեց Հարություն Մեսրոբյանը: