Իրանի անվտանգության ուժերը Թավրիզում ահաբեկչության փորձ են կանխել, հաղորդում է IFP-ը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպության տեղական մասնաճյուղը հայտնել է, որ «Մուջահեդին-է Խալք» ահաբեկչական խմբավորման եւ միապետականների հետ կապված տարրերը ծրագրել են ռումբեր տեղադրել քաղաքի տարբեր հատվածներում։
Սակայն հատուկ ծառայությունների զգոնության շնորհիվ ահաբեկիչները բերման են ենթարկվել։