Դեմոկրատների մեծամասնությունը չի ցանկանում Ջո Բայդենին նախագահի թեկնածու տեսնել 2024 թվականին։ ABC News/Washington Post-ի հարցման համաձայն՝ դեմոկրատների եւ դեմոկրատների կողմնակիցների միայն 35 տոկոսն է աջակցում Բայդենին 2024-ին առաջադրման համար, 56 տոկոսը ցանկանում է, որպեսզի կուսակցությունը մեկ ուրիշին ընտրի։
Հանրապետականներն եւ հանրապետական կուսակցության անկախ կողմնակիցներն, իրենց հերթին, 47 տոկոսը 46 դիմաց հարաբերակցությամբ տարակարծիք են հարցի շուրջ՝ արդյոք Դոնալդ Թրամփը պետք է իրենց թեկնածուն լինի 2024 թվականին:
Երկու գործիչների ոչ պոպուլյարությունը կարող է խրախուսել արտաքին մրցակիցներին, թեեւ նրանք հազվադեպ են հաջողության հասնում:
Langer Research Associates-ի կողմից ABC-ի համար անցկացված հարցումը ցույց է տվել, որ ռեւանշ խաղում Բայդենի եւ Թրամփի հարաբերակցությունը կազմում է 48 տոկոս 46 տոկոսի դեմ։ Գրանցված ընտրողների շրջանում թվերը տատանվում են 46-48 տոկոս։ Եւ դա, չնայած նրան, որ ամերիկացիների 52 տոկոսն ասում է, որ Թրամփին պետք է մեղադրանք առաջադրվի հանցանքի մեջ այն հարցերից ցանկացածի մասով, որոնց հետ կապված նա դաշնային հետաքննության մեջ է գտնվում: