Այն, որ ԱԺ նիստերը վաղուց դադարել են մեր պատգամավորների համար ձանձրալի լինել, դա արդեն նորություն չէ: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարաապետյանը, չտարբերվելով իր գործընկերներից նիստի մեկնարկից 20րոպե հետո լքեց նիստերի դահլիճը:

Երբ լրագրողները փորձեցին լսել նրա դիրքորոշումը՝ Մաքսային միության անդամակցության վերաբերյալ, վերջինս հայտնեց, որ ինքն արդեն այդ թեմայով խոսել է լրատվամիջոցներից մեկի հետ և ավելորդ համարեց մեկ անգամ ևս կրկնվել:

«Այդ մասին հերիք է, ես արդեն խոսել եմ, ավելացնելու բան չունեմ, ընթերցեք, եթե հարցեր կլինեն՝ կխոսեմ»,-իր խոսքում նշեց Կարեն Կարապետյանը:

Հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք այն երևույթը, երբ պաշտոնյան վիրավորում է ժողովրդին, հատկապես այն դեպքում, երբ տարիներ առաջ «համբալ» անվանեցիք «Նաիրիտի» աշխատակիցներից մեկին:

«Եթե նորից լինի, նույնը կասեի»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Լրագրողի այն դիտարկմանը, չէ-որ նախագահը կոչ է արել «Դուք»-ով խոսել ՀՀ քաղաքացու հետ, Կարեն Կարապետյանը արձագանքեց.«Ես դուք-ով եմ խոսում»: