Հնդկաստանի Մումբայ քաղաքի դատարանում դատախազը պահանջել է չորս հնդիկներին, որոնք դեկտեմբերին բռնաբարել էին բժշկական ֆակուլտետի ուսանողուհի Ջոտի Սինգհին, մահապատժի դատապարտել:

Երեքշաբթի օրը դատարանը Վինայ Շարմային, Ակշայ Տխակուրային, Պավան Գուպտային և Մուկեշ Սինգհին ճանաչել է մեղավոր բռնաբարության և սպանության մեջ: «Բոլոր չորսն էլ պետք է դատապարտվեն մահապատժի»,- նշել է մեղադրական կողմի ներկայացուցիչ Դայան Կրիշնան` ավելացնելով, որ նրանք «արժանի են ծայրահեղ պատժի»:

Ընդհանուր առմամբ հանցագործությանը մասնակցել էին վեց մարդ: Մեղադրվողներից մեկը Ռամ Սինգհը վերջ էր տվել իր կյանքին կալանավայրում: Մյուսը, ով եղել է անչափահաս, անցած շաբաթ դատապարտվել երեք տարի ուղղիչ գաղութային աշխատանքների: Դա Հնդկաստանում առավելագույն պատիժն է անչափահասների համար:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Նյու Դելիում Ջոթի Սինգհը ավտոբուսով տուն վերադառնալիս ենթարկվել սեռական բռանաբարության ավտոբուսում գտնվող վեց տղամարդու կողմից, որից հետո վերջիններս նրան դուրս են շպրտել և փորձել ավտոբուսով ելնել նրա վրա: Երկու շաբաթ անց ուսանողուհին մահացել էր հիվանդանոցում ստացած բազմաթիվ վնասվածքներից: