ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Ռուսաստանն այսօր ցույց տվեց, որ պետության տարածքը չի չափվում քառակուսի կիլոմետրով, այն չափվում է միլիմետրով ու դրա համար թափված արյան կաթիլներով:
Թշնամու տված քարտեզի GPS-ով սահման գծելու և այդ հիմքով թշնամուն հայրենիքը հանձնելու շարունակությունն արդեն առանց քարտեզի ու GPS-ի տարածքների կորուստն է, բայց արդեն հարյուրավոր զինվորների արյան ու կյանքի կորստով:
Եթե թշնամին տեսնի, որ պատրաստ ես կամավոր հանձնել հայրենիքիդ մի մասը, ապա մնացածը կվերցնի ուժով, բայց արդեն առանց քեզ հարցնելու...»: