Ռուսաստանը Ուկրաինայի կողմից իր նոր տարածքների վրա հարվածները որպես ագրեսիայի ակտ կընկալի, ուրբաթ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ոչ մի այլ բան դա չի լինի»,- պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը հարցին՝ արդյո՞ք Ուկրաինայի հարվածները նոր տարածքների վրա որպես Ռուսաստանի դեմ ագրեսիայի ակտ կընկալվեն։


Սեպտեմբերի 23-ից 27-ը ինքնահռչակ ԴԺՀ-ում եւ ԼԺՀ-ում, ինչպես նաեւ Խերսոնի մարզում եւ Զապորոժիեի շրջանի ազատագրված տարածքներում հանրաքվեներ են անցկացվել այդ շրջանները որպես Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներ Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ։ Ամենուր քվեարկողների ճնշող մեծամասնությունը կողմ էր Ռուսաստանի Դաշնությանն անդամակցելուն։ Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին Կրեմլի մեծ պալատի Գեորգիեւսկու դահլիճում տեղի կունենա Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաեւ Զապորոժյեի եւ Խերսոնի շրջանների՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու մասին համաձայնագրերի ստորագրման արարողությունը։