«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ներկայում կառավարությունից լուրջ դժգոհություններ կան ռազմարդյունաբերական համալիրում, այսինքն՝ այն ձեռնարկություններում, որոնք ռազմական բնույթի արտադրանք են տալիս կամ առնվազն ունեն դրա լիարժեք հնարավորությունները:

Բանն այն է, որ իրականում բավականին լուրջ հոսքագծեր ու ներուժ ունենք, սակայն պաշտպանության նախարարությունը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ի մասնավորի՝ վերջինիս կառուցվածքում գործող ռազմարդյունաբերության կոմիտեն փաստացի «տորպեդահարում» են ոլորտը՝ չտալով տեղական ռազմարդյունաբերության պատվերներ, չֆինանսավորելով նախագծերը:


Մեր աղբյուրների փոխանցմամբ, չնայած իշխանավորները պարբերաբար պաթետիկ հայտարարություններ են անում այս թեմայով, բայց ռազմարդյունաբերության զարգացման համար որևէ քայլ չի արվում: Այս հարցը առավել արդիական է այն խոսակցությունների ֆոնին, երբ իշխանությունները դժգոհում են, թե «դրսից» մեզ զենք չի վաճառվում:

Թերթի հետ զրույցում ոլորտի մի քանի փորձագետներ մի քանի պատճառներ են նշել այս վիճակի հետ կապված՝ սկսյալ ոլորտը զարգացնելու ցանկության լինել-չլինելուց մինչև շահագրգռվածության իսպառ բացակայություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի տարբերություն «դրսից» գնվողի, տեղական արտադրության պարագայում լրիվ կամ գրեթե լրիվ բացակայում է «ատկատների» մեխանիզմը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում