Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին վրդովեցրել են բելառուսական արտադրանքի հավելավճարները, որոնք երբեմն հասնում են 300 տոկոսի։ Նա պահանջել է պարզել սպեկուլյանտների հետ կապված հարցը, գրում է ԲԵԼՏԱ-ն։

«Մեր գյուղատնտեսական ձեռնարկությունների աճեցրած խնձորը, սոխը, ճակնդեղը, կաղամբը բյուջետային աշխատողները միջնորդից գնել են 300 տոկոս հավելավճարով»,- ասել է Լուկաշենկոն։


Բելառուսի նախագահն ընդգծել է, որ պետք է պարզել սպեկուլյանտների հարցը, որոնք «հեշտությամբ շահույթ են ստանում արտադրական-սպառողական շղթաների խափանումներից»։

Անցյալ տարի Բելառուսում գներն աճել են 9,97 տոկոսով՝ գերազանցելով հանրապետության իշխանությունների կանխատեսվող գնահատականները։ Վերջին ռեկորդը գրանցվել է 2016 թվականին, երբ գնաճը կազմել է 10,6 տոկոս։ 2022 թվականի հունիսին այն եղել է 17,6 տոկոսի մակարդակում։