Քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանն այցելել են Երևանի թիվ 174 հիմնական դպրոց: Նոր ուսումնական տարին կրթօջախը դիմավորում է ամբողջովին հիմնանորոգված:
Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ 2006թ.-ից մեկնարկած շինարարական աշխատանքների արդյունքում նորոգվել են դպրոցի բոլոր մասնաշենքերը, ամբողջությամբ փոխվել են նաև ջրամատակարարման, ջեռուցման, էլեկտրամատակարարման և կոյուղու համակարգերը:
Անդրադառնալով քաղաքապետարան - մասնավոր հատված համագործակցությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ այն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունը և լինելու է շարունակական:
Նշենք, որ ԱԺ պատգամավորը Սամվել Ալեքսանյանը շուրջ 10մլն դրամի գույք է տրամադրել դպրոցին: Այս մասին նա հյատնեց ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում:
Վերջինս դժգոհեց, որ լրագրողները իր մասին միայն վատ բաներ են գրում և ոչ ոք չի ուզում անդրադառնա իր կողմից արված բարեգործություններին: