Ստամբուլում հոկտեմբերի 9–ի երեկոյան բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել։
Թուրքական Sondakıka կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի Քադըքյոյի շրջանի բնակելի շենքերից մեկում գազի հետ կապված խնդրի պատճառով պայթյուն է որոտացել։
Ստամբուլի նահանգապետի խոսքով, պայթյունի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի։
Հոկտեմբերի 9–ի կեսօրին էլ Ստամբուլի Պենդիկի շրջանի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել, որն արագ տարածվել է։ Դեպքի վայր մեկնած հրշեջներին հաջողվել է մարել հրդեհի օջախները։