Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ քննարկվի Մոսկվայի եւ Արեւմուտքի միջեւ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու Անկարայի առաջարկը։

«Լիովին»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք Մոսկվայի եւ Արեւմուտքի միջեւ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու Անկարայի առաջարկը քննարկվի Պուտինի եւ Էրդողանի հանդիպման ժամանակ։


Թուրքիայի եւ ԵՄ-ի խորհրդարանական համատեղ հանձնաժողովի նախագահ Իսմայիլ Էմրահ Քարայելը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ Ստամբուլը Ռուսաստանի եւ արեւմտյան չորս երկրների միջեւ բանակցությունների վայր կարող է դառնալ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան ծրագրում է բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի միջեւ, համապատասխան առաջարկը դիվանագիտական ուղիներով փոխանցվել է Վաշինգտոնին։