Նախագահ Ջո Բայդենն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին համարում է «ռացիոնալ խաղացող», որը սխալ հաշվարկ է կատարել։

«Կարծում եմ, որ նա ռացիոնալ խաղացող է, որը զգալիորեն սխալ հաշվարկ է կատարել»,- ասել է Բայդենը CNN-ին տված հարցազրույցում։


«Եթե լսեք նրա ելույթը, որը հնչեցրել է այս որոշման ընդունումից հետո, ապա նա խոսում է հենց գաղափարի մասին, որ ինքը պետք է որպես Ռուսաստանի առաջնորդ, որը միավորում է բոլոր ռուսախոսներին։ Ես նկատի ունեմ, որ դա իռացիոնալ է»,- ասել է Բայդենը։

Նրա խոսքով՝ Պուտինը «սխալմամբ կարծում էր, որ ուկրաինացիները կենթարկվեն ռուսական ներխուժմանը»։

«Ես կարծում եմ, որ նրա խոսքը, նրա նպատակները ռացիոնալ չէին։ Ինձ թվում է՝ նա կարծում էր, թե իրեն գրկաբաց կդիմավորեն, որ սա Կիեւում Մայր-Ռուսաստանի տունն է, եւ թվում է, որ նա պարզապես սխալ հաշվարկ է կատարել»,- ասել է Բայդենը։