«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ի հետաձգված համագումարը, ըստ ամենայնի, տեղի կունենա հոկտեմբերի 29-ին։ ՔՊ վարչությունը նման որոշում է կայացրել, եւ եթե ֆորսմաժոր չլինի, այլեւս չի հետաձգվի։ Համագումարը կկայանա Մարզահամերգային համալիրում։ Ինչո՞ւ է այդ օրն ընտրվել․ ասացին, որ նոյեմբերից համալիրը նորոգման է կանգնում։

Հիշեցնենք, որ համագումարը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 18-ին, սակայն սահմանին լարվածության պատճառով հետաձգվեց։ Համագումարի ընթացքում ՔՊ-ն նոր վարչություն պետք է ընտրի, 16 տեղի համար 48 թեկնածու է պայքարում»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում