Թուրքիայի հյուսիսում ածխի հանքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 28-ի։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ հանքում հրդեհ է բռնկվել, գրում է AFP-ը։

Ուրբաթ երեկոյան Amasra Muessese Mudurlugu հանքում պայթյուն էր տեղի ունեցել։


Էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դուրմազն ասել է, որ որոնողական աշխատանքները շարունակվում են՝ 15 մարդու փրկելու ուղղությամբ։

Դուրմազը հավելել է, որ եւս չորս կամ հինգ մարդ մնացել է փլատակների տակ։