Կիեւում օդային տագնապը շարունակվում է, Շեւչենկոյի շրջանում պայթյուններ են որոտացել։ Այս մասին հոկտեմբերի 17-ին Telegram-ալիքում գրել է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Պայթյուն Շեւչենկոյի շրջանում՝ մայրաքաղաքի կենտրոնում։ Օդային տագնապը շարունակվում է։ Մնացեք ապաստարաններում»,- տեղեկացրել է Կլիչկոն։


10 րոպե անց քաղաքապետը տեղեկացրել է, որ այդ նույն շրջանում եւս մեկ պայթյուն է տեղի ունեցել։

«Страна.ua»-ի տվյալներով՝ օդային տագնապ է հայտարարվել Դնեպրոպետրովսկի, Օդեսայի, Սումսկի եւ Չերկասիի մարզերում։

Նախօրեին՝ հոկտեմբերի 16-ին, մարզի ղեկավարը տեղեկացրել էր Կիեւի մարզում հնչած պայթյունների մասին, օդային տագնապը գործել է Ուկրաինայի ամբողջ տարածքում։