Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Երեւանում ԵԱՏՄ-ի գործընկերների հետ կքննարկի նավթի եւ գազի ընդհանուր շուկաների ձեւավորման, փոխադարձ առեւտրի թվայնացման հարցերը։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
Նախօրեին ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները նեղ շրջանակով հանդիպում են ունեցել։
Նշվել է, որ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի վարչապետերը կքննարկեն ինտեգրման հրատապ հարցերը, մասնավորապես՝ գազի ընդհանուր շուկայի, ինչպես նաեւ նավթի եւ նավթամթերքների շուկաների ձեւավորման վերաբերյալ համաձայնագրերի պատրաստման ընթացքը։
Մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ հատուկ ուշադրություն կդարձվի թվային օրակարգին, այդ թվում ապրանքների էլեկտրոնային առեւտրի վարչարարության միասնական վերլուծաբանական համակարգի ստեղծմանը։
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ նախատեսվում է ընդունել Միության 2023թ. բյուջեի նախագիծը, ինչպես նաեւ քննարկել Եվրասիական տնտեսական ընկերակցության անդամ պետությունների բյուջեների միջեւ ներկրվող մաքսատուրքերի գումարների փոխանցման եւ բաշխման հարցերը։
Նիստի մասնակիցներին կներկայացվի տեղեկություն Եգիպտոսում՝ Սուեզի ջրանցքի տնտեսական գոտում, ռուսական արդյունաբերական գոտու գործունեության մասին։