Վերջին շաբաթների ընթացքում սոցիալական ցանցերում հրապարակվել եւ լայնորեն տարածվել էին ադրբեջանական ուժերի կողմից հայ զինվորների նկատմամբ իրականացված ակնհայտ մահապատժի երկու տեսանյութ։
Bellingcat լրագրողական հետաքննությունների միջազգային գործակալությունը, վերլուծելով տեսանյութերից մեկը, պարզել է դրա գտնվելու վայրը եւ բացահայտել մի քանի հանցանշան, որոնց համաձայն տեսանյութը նկարահանվել է Սեւ լճի շրջանում։
Այդ տեսանյութն առաջին անգամ հրապարակվել է հոկտեմբերի 1-ին։ Դրանում երեւում է զինվորական համազգեստներով տղամարդկանց խումբը լեռան գագաթին, որը նրանք հենց նոր գրավել են: Տղամարդկանց մեկ այլ խումբ՝ գերի ընկած եւ տարբեր զինվորական համազգեստներով, շարված է առանց զենքի։
Ադրբեջանամետ ալիքներով լայնորեն տարածվել է ադրբեջանական բանակի կողմից հայ զինվորներին նկատմամբ իրականացված մահապատժի տեսանյութը։
Հոկտեմբերի 3-ին Libération-ի լրագրողներ Ալեքսանդր Հորնը և Ֆաբիան Լեբուկը նշել են, որ կադրերն արվել են Ադրբեջանի հետ սահմանին՝ Սեւ լճից դեպի հարավ։ «Վերլուծելով Telegram-ի անշարժ պատկերներից մեկը՝ տեղանքում մենք նկատեցինք նախշեր, որոնք համապատասխանում էին այն վայրի հետ, որտեղից արվել էր լուսանկարը»:
Հետաքննող լրագրողները Google Earth—ի օգնությամբ կարողացել են պարզել Սեւ լճի շրջակա տարածքը, որն ունի աշխարհագրական առանձնահատկություններ:
Ադրբեջանցի զինվորականներին նվիրված Telegram ալիքում սեպտեմբերի 13-ին հրապարակված հաղորդագրությունը լրացուցիչ հուշումներ էր տվել։ Դրանում նույնպես երեւում էին մահացած հայ զինվորները։ Այդ նկարներում երեւացող իրերն ու տարրերը նույնական էին մահապատժի տեսանյութում երեւացողներին, որը պետք է հրապարակվեր երկու շաբաթ անց:
Այդ նկարներում մահացած զինվորները նույնպես այն նույն համազգեստով էին, ինչ մահապատժի տեսանյութում եւ տեսանելի թիվը (ինը) նույնն էր՝ եւ նկարներում եւ տեսանյությում։