Եվրոպայի հարևանության քաղաքականության համար պատասխանատու ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն քննադատել է Ռուսաստանի ջանքերը պատժելու այն պետություններին, որոնք ցանկանում են ավելի սերտ հարաբերություններ հաստատել Բրյուսելի հետ:
Ելույթ ունենալով սեպտեմբերի 11-ին Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանում` Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ նոյեմբերին Վիլյնուսի գագաթնաժողովի ժամանակ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ կապված Ռուսաստանի որևէ սպառնալիք անընդունելի է: Այս մասին հաղորդում է Radio Free Europe/Radio Liberty-ն:
Նա ավելացրել է, որ սա վերաբերվում է ամեն տեսակի ճնշումներին այդ թվում էներգետիկայի ոլորտում գնի սխալ գնահատում, առևտրի արհեստական խոչընդոտներ և անվտանգության երաշխիքները վերացնելու կամ ռազմական համագործակցությունը դադարեցենելու սպառնալիքներին:
Նա նշել է, որ ԵՄ կօժանդակի այն պետություններին, որոնք նախընտրում են ստորագրել Ասոցացման համաձայնագիր Բրյուսելի հետ հակառակ Մոսկվայի ղեկավարությամբ Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի մաքսային միության:
ԵՄ-ն հատկապես քննադատել է Ռուսաստանի ճնշումը Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի վրա նոյեմբերին` Վիլյնուսում կայանալիք Արևելյան համագործակցության գագաթնաժողովի նախօրեին:
Սպասվում է, որ ԵՄ Արևելյան գործընկերության որոշ պետություններ գագաթնաժողովի ժամանակ կպաշտոնականացնեն իրենց սերտ հարաբերությունները Բրյուսելի հետ` նախաձեռնելով կամ ստորագրելով Ասոցացման համաձայնագիրը և դրան զուգահեռ խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագիրը ԵՄ-ի հետ:
Սակայն Ռուսաստանը ճնշում է գործադրում այդ պետությունների վրա սպառնալիքների և առևտրական խոչընդոտների միջոցով, ցանկանալով նրանց պարտադրել միանալ Մաքսային միությանը:
Սեպտեմբերի 11-ին Ռուսաստանը արգելք դրեց մոլդովական գինիների վրա: Օգոստոսին Մոսկվան կասեցրել էր ուկրաինական ապրանքների սահման անցնելը մոտ մեկ շաբաթով:
« Այսպիսի գործողությունները ակնհայտորեն խախտում են սկզբունքները, որոնց պետք է հետևեն բոլոր եվրոպական պետությունները»,- նշել է Ֆյուլեն եվրոպական օրենսդիրներին:
«ԵԱՀԿ Հելսինկիի սկզբունքներով մենք պարտավորվել ենք հարգել յուրաքանչյուր պետության իրավունքը իր ցանկությամբ հաստատելու հարաբերությունները այլ պետությունների հետ համաձայն միջազգային օրենքի: Եվրոպական Միությունը կօժանդակի նրանց, ովքեր ենթարկվում են ճնշման»:
Ֆյուլեն կրկին հիշեցրել է, որ մեկ պետություն չի կարող միանգամից միանալ և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն և Ռուսաստանի գլխավորությամբ մաքսային միությանը:
«Ճշմարտություն է, որ մաքսային միության անդամագրվելը համատեղելի չէ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու հետ, որի առումով մենք բանակցություններ էինք վարում Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի հետ: Դրա պատճառը գաղափարական տարբերությունները չեն կամ տնտեսական միությունների բախումները, այլ իրավական անհամատեղելիությունը: Օրինակ Դուք չեք կարող միաժամանակ ցածրացնել Ձեր մաքսերը, ինչպես նախատեսված է խորը և համապարփակ ազատ առևտրի գոտով և բարձրացնել այն Մաքսային միության անդամ լինելու պատճառով»:
Հանձնակատարը ավելացրել է, որ Արևելյան Գործընկերության պետությունները կարող են մեծացնել համագործակցությունը մաքսային միության հետ որպես դիտորդ-պետություն: Նա նշել է, որ Բրյուսելը խրախուսում է իր գործընկերներին խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ համաձայն Ասոցացման Համաձայնագրի իրենց պարտավորությունների: